Պանամայի Կոլոն քաղաքի հարյուրավոր բնակիչներ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ընդունված նոր օրենքի դեմ, որի համաձայն՝ քաղաքային հողերի մի մասը կվաճառվի մասնավոր օգտագործման համար։
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հոկտեմբերի 22-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի ջրամատակարարումը:
Թուրքիայի զինված ուժերն այսօր կրակ են բացել Սիրիայի սահմանամերձ շրջանների ուղղությամբ այն բանից հետո, երբ երկու հրետանային հարված է հասցվել թուրքական տարածքներին։
«Արցախի պատմամշակութային արժեքներից մեկի` Դադիվանքի վերանորոգումը կարծես, իրականություն է դառնում, այս անգամ` հայ-իտալական համագործակցության շնորհիվ»,- տեղեկացնում է karabakh-open.info լրատվականը:
Թուրք-իրանական գազատարը ենթարկվել է ահաբեկչության։ Տուժել է Թուրքիայի բանակի 28 զինծառայող։ Պայթյունը որոտացել է գիշերը Թուրքիայի արևելյան Ագրի շրջանում։ Բռնկված հրդեհը մարվել է, գազի մատակարարումը դադարեցված է։
Նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գործարար եղբոր` Սամվել Կարապետյանի բիզնեսները ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում են արագ տարածվում:
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...